Просмотр содержимого документа
«Բազմանիշ թվի և միանիշ թվի քանորդը գտնելը»
ԱՇԽԱՐՀԻ` հին, նոր,
չբացահայտված
ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐ
Բարև Ձեզ, այսօր դասարանի 3-րդ դասարանի աշակերտները սիրով ուզում են Ձեր ուշադրությանը ներկայացնել մի գիտահանրամատչելի և ուսանելի բաց դաս “Աշխարհի 7 հրաշալիքները” թեմայով:
Հուսով ենք այն Ձեզ դուր կգա:
Այսօրարդենգոյությունունիաշխարհի 7 հրաշալիքների 2 սերունդ. Հին աշխարհի 7 հրաշալիքները, որոնք ընտրվել էին դեռևս մ. թ. ա. II դարում, և աշխարհի նոր 7 հրաշալիքները, որոնց ընտրությունը կատարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, 2007 թ-ին:
Հրաշալիքների առաջին ցուցակը մ. թ. ա. II դարում կազմել է հույն Անտիպատրոս Սիդոնացին, ով քաջատեղյակ էր Եգիպտոսի ու Առաջավոր Ասիայի ճարտարապետությանը: Նրա ուղեցույցգրքում արձանագրվել են եգիպտական բուրգերը, Ալեքսանդրիայի փարոսը, Զևսի արձանն Օլիմպոսում, Հռոդոսի կոթողը, Շամիրամի կախովի այգիները, Հալիկառնասի դամբարանը և Արտեմիսի տաճարը Եփեսոսում:
Հին աշխարհի 7 հրաշալիքներից ներկայումս պահպանվել են միայն եգիպտական բուրգերը՝ հին եգիպտական թագավորների՝ փարավոնների դամբարանները, որոնք կառուցվել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ ձգվող Գիզա սարավանդի վրա:
Աշխարհի 7 հրաշալիքների ցանկում ամենամեծ` Քեոփսիբուրգը, կառուցվել է մ. թ. ա. մոտ 2580 թ-ին: Բուրգի բարձրությունը 147 մ է, հիմքի կողմի երկարությունը՝ 233 մ, կառուցված է 2.300 քարաբեկորներից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է միջին հաշվով 2,5 տոննա: Ըստ հույն ճանապարհորդ-պատմիչ Հերոդոտոսի՝ բուրգի կառուցումը տևել է 20 տարի, աշխատանքներին մասնակցել է 100 հզ. ստրուկ:
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մերձակա Փարոս կղզում մ. թ. ա. 320-ական թվականներին կառուցվել է հին ժամանակների ամենամեծ փարոսը՝ 135 մ բարձրությամբ եռահարկ աշտարակ, որը տեսանելի էր 60–100 կմ հեռավորությունից (ճարտարապետ՝ Սոստրատես): Հին աշխարհի միայն այս հրաշալիքը, ճարտարապետական նրբագեղությունից բացի, ուներ նաև կիրառական նշանակություն: Փարոսը կործանվել է 1100 թ-ի երկրաշարժից (այլ տվյալներով՝ 1304 թ-ի կամ 1346 թ-ի երկրաշարժերից):
Հունաստանի Օլիմպոս քաղաքի՝ Զևսին նվիրված տաճարում էր 12 մ 40 սմ բարձրությամբ նրա արձանը, որը կերտել էր Ֆիդիասը մ. թ. ա. 440-ական թվականներին: V դարի սկզբին տաճարն ավերվելուց հետո Զևսի արձանը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ 462 թ-ին ոչնչացել է հրդեհից:
Մ. թ. ա. III դարում Էգեյան ծովի Հռոդոս կղզու բնակիչները, ի նշանավորումն կղզու հաջող պաշտպանության, կանգնեցրել են Արևի աստված Հելիոսի՝ աշխարհի ամենամեծ՝ 36-մ-անոց արձանը` թշնամուց առգրավված զենքի մետաղից: Արձանի հեղինակ Քարեսն այն կերտել է 20 տարում: Կոթողը կանգուն է եղել 56 տարի: Երկրաշարժից (մ. թ. ա. 222 թ.) կործանված կոթողի բեկորները 977 թ-ին վաճառել է կղզու կառավարիչը` արաբ տեղապահը: Նավահանգստի հատակից հայտնաբերված արձանի աջ ձեռքի դաստակը պահվում է Բրիտանական թանգարանում:
Շամիրամիկախովիայգիները գտնվում էին Ասորեստանի Բաբելոն քաղաքում: Ավանդությունն այդ այգիների ստեղծումը վերագրում է Շամիրամ թագուհուն, սակայն իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով՝ մ. թ. ա. VI դարում: Նա իր պալատը կառուցել էր 6-հարկանի տան բարձրությամբ արհեստական հարթակի վրա: Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էր աղյուսե 6 կամարասրահ: Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված, և ծաղկուն պարտեզ էր գցված: Մ. թ. ա. 312 թ-ին կառույցը փլվել է ջրհեղեղներից:
Հալիկառնասում (ներկայիս Թուրքիայի Բոդրում քաղաքի մերձակայքում) էր գտնվում աշխարհի հրաշալիքներից հաջորդը՝ Մավսոլես թագավորի հոյակերտ դամբարանը, որը կառուցել էր նրա այրին՝ Արտեմիսը, մ. թ. ա. 353 թ-ին: Առաջին հարկը, որտեղ տեղադրված էր Մավսոլեսի աճյունասափորը, ուներ 8,9 մ լայնություն, 42,3 մ երկարություն, 11,1 մ բարձրություն, իսկ դամբարանի ընդհանուր բարձրությունը 60 մ էր: Դամբարանը կանգուն է եղել 1800 տարի: Մավսոլեսի և նրա կնոջ արձանները պահվում են Բրիտանական թանգարանում:
Մյուս հրաշալիքը հունական աստվածուհի Արտեմիսի մարմարե տաճարն էր Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում: Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 550 թ-ին, շինարարությունը տևել է 120 տարի: Նախագծել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնեսը: Շենքը զարդարող արձան-արձանիկների մի մասի հեղինակը Ֆիդիասն է: Արտեմիսի տաճարը կանգուն է եղել 100 տարի: Մ. թ. ա. 356 թ-ին եփեսացի Հերոստրատեսը, փառամոլության մոլուցքից կուրացած, հրդեհել է տաճարը: 25 տարի անց այն վերակառուցվել է, սակայն ավերվել է երկրաշարժերից: Տաճարի հարթաքանդակներից մի քանիսը պահվում են Բրիտանական թանգարանում:
2-րդ խումբ
Այժմ ուզում ենք ներկայացնել աշխարհինոր 7 հրաշալիքները, որոնցընտրությունըկատարելէՅՈՒՆԵՍԿՕ-ն, 2007 թ-ին: Քվյարկությանը մասնակցել են հարյուր միլիոն մարդ ընտրվել են հետևյալ կոթողները:
Պետրա ժայռափոր քաղաքն Առաջավոր Ասիայում Էդոմ կամ Իդումեա երկրի, ավելի ուշ՝ Նաբաթեական թագավորության մայրաքաղաքն էր: Քաղաքը ներկայիս Հորդանանի տարածքում է՝ ծովի մակերևույթից 900 մ բարձրությամբ` ժայռերի մեջ: Մ. թ. ա. VI դարից քաղաքը կորցրել է իր նշանակությունը: Պետրայում հայտնաբերվել են լավ պահպանված պալատներ, դամբարաններ, հնագույն թատրոն և այլ շինություններ: Քաղաքը համարվել է առևտրի խոշորագույն կենտրոն:
Չինականմեծպարիսպը վիթխարի հուշարձան է, որը 2450 կմ երկարությամբ (ճյուղավորումներով՝ 6–6,5 հզ. կմ) ձգվում է արևելքից արևմուտք, բարձրությունը 6,6 մ է: Պարսպի սկզբնահատվածները կառուցվել են մ. թ. ա. IV–III դարերում, իսկ Չինաստանի միավորումից (մ. թ. ա. 221 թ.) հետո կանգնեցվել է պաշտպանական հոծ պատը: Պարիսպի երկարությունը 8851,8 կմ է: Այդ կառույցը միակն է, որ երևում է լուսնից: Այն հաճախ անվանում են աշխարհի ամենամեծ «գերեզմանոց», քանի որ կառուցելու ժամանակ շատ աշխատողներ են մահացել բարդ և տաժանակիր աշխատանքի պատճառով:
Կոլիզեումը հինհռոմեական ճարտարապետական հուշարձան է՝ 50-հզ-տեղանոց ամֆիթատրոն. կառուցվել է 75–80 թթ-ին: Նախատեսված էր գլադիատորների մարտերի և ներկայացումների համար: Պահպանվել է Կոլիզեումի մի մասը: Կոլիզեյը Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնն է եղել: Անունը ստացել է իր հսկայական չափերի համար: Ունի 180մ երկարություն, 56մ լայնություն, 48,4մ բարձրություն: Ունի 80 կարգ աստիճաններ
Չիչեն-Իցա քաղաքը գտնվում է Մեքսիկայի Յուկատան թերակղզում, մայա ժողովրդի քաղաքական և մշակութային կենտրոնն էր: Հավանաբար հիմնադրվել է VIII դարում: XI դարի կեսից Չիչեն-Իցան տոլտեկների պետության մայրաքաղաքն էր, որը 1178 թ-ին ավերել են Մայապան, Ուշմալ և Իցմալ քաղաք-պետությունները: Բազմաթիվ պեղումներով բացվել են քաղաքի հուշարձաններից մի քանիսը՝ Կուկուլկանի տաճարը (24 մ բարձրությամբ իննաստիճանի բուրգ է), Հովազների տաճարը, Զինվորների տաճարը, Կարակոլ աստղադիտարանը, գնդակախաղի 7 ստադիոն և այլն: Պահպանվել են նաև աստվածների ոճավորված արձաններ, հարուստ զարդապատկերներով բարձրաքանդակներ:
Մաչու-Պիկչու քաղաքը, որ ներկայիս Պերուի տարածքում է, հայտնի է նաև «Ինկերի կորած քաղաք» անունով, իսկ բառացի նշանակում է «հին գագաթ»: Կառուցել է ինկերի տիրակալ Պաչակուտեկը 1440 թ-ին, գոյատևել է մինչև 1532 թ.: Շուրջ 400 տարի այդ քաղաքը մոռացված էր: 1911 թ-ին հայտնաբերել է ամերիկացի հետազոտող, Յելի համալսարանի պրոֆեսոր Հայրեմ Բինգհեմը: Քաղաքը գտնվում է լեռան վրա, ծովի մակերևույթից 2450մ բարձր: Այն անվանվում են նաև «Երկնային քաղաք» կամ «Քաղաք ամպերի մեջ» իսկ երբեմն էլ՝ «Ինկերի կորած քաղաք»
ԹաջՄահալը (հայերեն` Թագի պալատ) Ջահան շահի կնոջ դամբարանն է (այնտեղ հետագայում թաղվել է նաև Ջահան շահը), կառուցվել է 1630–52 թթ-ին` Ջամնա գետի ափին՝ Ագրայի մոտ: 74 մ բարձրությամբ հինգգմբեթանի շենք է՝ կից պարտեզով: Թաջ-Մահալի դամբարանը գտնվում է Հնդկաստանում և կառուցման աշխատանքները տևել են 21 տարի: Կառուցել է Շահ Ջահանն իր կնոջ` Մուրմազ Մահալի համար: Տեղանքը համարվում է նաև նրանց գերեզմանոցը: Այն մաքրության և հավերժական սիրո խորհրդանիշն է: Մարմարի յուրահատկությունն այն է, որ առավոտյան լույսի ներքո սպիտակ է, իսկ գիշերվա ընթացքում արծաթափայլ երանգ է ստանում:
ՀիսուսՔրիստոսիարձանը Ռիո դե Ժանեյրո քաղաքի մերձակայքում է՝ Կորկովադու լեռան վրա` ծովի մակերևույթից 704 մ բարձր: Կառուցվել է 1922–31 թթ-ին, բարձրությունը 37 մ է: Բրազիլիայում` Կորկովադու լեռան վրա է գտնվում Հիսուսի արձանը՝ ձեռքերը լայն տարածած: Երկարությունը 38մ է, իսկ պատվանդանի երկարությունը 8մ է, քաշը 1145տ է , ձեռքերի երկարությունը 30մ է: Ամեն տարի այնտեղ այցելում է 1,8 միլիոն զբոսաշրջիկ: Այն համարվում է Րիո-դե-Ժանեյրոյի խորհրդանիշը: Հեղինակներն են Հեիտոր դա Սիլվան և Պոլ Լանդովսկին: Վերջին 75 տարում 2 անգամ նորոգվել է:
Աշխարհի նոր 7 չբացահայտված հրաշալիքների մտահղացման հեղինակն էր կինոռեժիսոր Բերնարտ Վեբերը: նա կազմեց 77 այժմ գոյություն ունեցող օբյեկտների ցուցակը: Այժմ ուզում ենք ներկայացնել չբացահայտված նոր հրաշալիքները:
Աթենքի Ակրոպոլիսը ---Ակրոպոլիսը հին հունական քաղաքների բարձրադիր մասն է: Այստեղ են կառուցվել տվյալ քաղաքը հովանավորող աստվածների տաճարները: Ակրոպոլիսը իրենից ներկայացնում է 156 մետր երկարությամբ և 170 մետր լայնությամբ մի կառույց: Այն ծառայում էր որպես Ատտիկայի թագավորական անառիկ նստավայր:
Մետաղյա սյունը Հնդկաստանում---- Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում է գտնվում աշխարհի ամենահնելուկային և դեռևս չբացահայտված գաղտնիքներով մի գեղեցիկ երկաթյա սյուն: Այս սյան վրա կա սանսկրիտներով բանաստեղծություններ: Այն կանգնեցվել է 381-414 թթ-ին: Սյան բարձրությունը 7.3մետր է, 6.5 տոննա կշիռով, տրամագիծն 42 սմ. Է; Սյունը միաձույլ է և 1500 տարիների ընթացքում կորոզիայի չի ենթարկվել: պարզ է, որ այս սյան մետաղնը քիմիական կառուցվածքով շատ մոտ է լուսնային մակերևույթի մետաղին, որը երկրային պայմաններում չի ժանգոտվում:
Սթոուն Հենդչ------Հնադարյան կոթողը Անգլիայում է, որը տարեկան է համարվում, այն հին է Եգիպտական բուրգերից: Սթոուն Հենդչը հսկայան քրե սյուներով շրջանաձև կառույց է, որը կազմված է մեգալիպտից, քարե բեկորներից: Սթոուն Հենդչ ծագման մասին տարբեր կարծիքներ կան, որ այն հնում եղել է աստղադիտարան և ծառայել է որպես արևային և լուսնային օրացույց և այդ ապացուցում է, որ այն արեգակնային հանմակարգի մոդելն է:
Քարահունջ----Այն գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս: Իր տեսակի մեջ առանձնահատուկ և լիովին չուսումնասիրված է: Հուշարձանը որոշակի դասավորությամբ մի քարերի համալիր է: Այն ծովի մակարդակից բարձր է 1770 կմ: Կա վարկած,որ զորաց քարերը իրենցից ներկայացնում են երկնային լուսատուների շարժը դիտելու և ժամանակը չափելու աստղադիտարան: Ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու քարահունջը 7500 տարի առաջ եղել է սրբավայր: Այն շատ նման է անգլիական Սթոոջնհենջը:
Ազատության Արձանը----- գտնվում է ԱՄՆ-ում է :Արձանը տեղակայված է Լիբերթի Այլենդի վրա, Նյու Յորքի թաղամաս Մանհեթնից 3 կմ դեպի հարավ-արևմուտք: Աստվածուհին մի ոտքով կանգնած է կոտրված շղթաների վրա, աջ ձեռքում ջահ է, ձախում` «հուլիսի 4, 1776 թ.» փորագրությամբ տախտակ` անկախության դեկլարացիայի ստորագրման տարեթիվը: Սովորաբար լաստանավով ժամանող այցելուները բարձրանում են 356 աստիճան մինչև արձանի պսակը կամ 192 աստիճան մինչև պատվանդանի բարձրակետը: Պսակում տեղակայված են 25 պատուհաններ, որոնք խորհրդանշում են աշխարհը լուսավորող երկրի թանկագին քարերն ու երկնային շողերը: Յոթ շողերը խորհրդանշում են յոթ ծովերն ու յոթ մայրցամաքները՝ ըստ ժամանակակից արևմտյան աշխարհագրության ավանդության: Արձանի պողպատե կարկասը կշռում է 125 տոննա, 2,57 մմ հաստությամբ երեսպատման պղնձե նրբաթիթեղները` 31 տոննա: բարձրությունը 93 մետր է:
Կայսրական Պալատ Գուգուն------Արգելված քաղաքը ամենամեծ խալատական տաճարախումբն է, որը գտնվում է Պեկինի կենտրոնում: Այստեղից 24 իմպերատորներ Մին և Ցին արքայատոհմերից 500 տ-ի ղեկավարել են Չինաստանը: Այս պալատ քաղաքը կառուցվել է 1406-1420թթ., որի ընդհանուր մակերեսը 720 հազ. Քառակուսի կիլոմետր է: Պալատական համալիրն ունի 9999 սենյակներ: Համալիրն պարսպապատ է, որի երկարությունը 3400 մ. է: Պալատական համալիրի կառուցմանը մասնակցել են 1 մլն մարդ և 100 հազար մասնագետներ, այդ թվում արվեստագերներ, նկարիչներ, փորագրիչներ:
Տերակոտյան բանակը Չինաստանում ----Կավից ծեփած զինորների բանակը թաղված է 1.5 կմ արևելք կայսերական շիրիմից: Շիրմափորերը ունեն 4-8 մ. խորություն:Այս բանակը կազմված է մոտ 7 հազար զինվորներից, ձիերից, որոնք թաղվել են 210-209մ.թ.ա. չինական կայսր Ցին Շիհուսնիդի հետ: Բոլոր զինվորները անհատական աշխատանքներ են և ունեն տարբեր կերպարներ,հագուստներ զենքի տեսակներ:
Մեծ Սֆինքսը----Արձանը քանդակված է կրաքրի մի զանգվածից, որի երկարությունը 72 մետր է, իսկ բարձրությունը 20 մետր է: Սֆինքսը խորհրդանշում է խոհեմություն, ուժ, հզորություն և իշխանություն: Գիզայի Սֆինքսը աշխարհի ամենամեծ պահպանված սֆինքսն է, որը հսկում է Քեոփսի, Հեֆրենի Մեկերինիի բուրգերը: Ըստ լեգենդի այն Սֆինքսը Հորա աստծո կերպարն է, որը հետևում է ինչպես է ծագում արևը` Ռա աստվածը:
Մայաներ- Քարե հսկա արձաններ-----Քարե հսկա արձաններ են, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսում փոքրիկ կղզիում և պատկանում են Չիլիին: Արձանները պատրաստված են հրաբխային խարամից, որոնց բարձրությունը 5-7 մետր է, իսկ ավելի ուշ պատրաստվածները 10-12 մետր են և կշռում են մոտ 5 տոննա : Մոաի կոչվող այս արձանները կղզու բնակիչների հինավուրց պաշտամունքի մասն են կազմում և կառուցվել են 1250-ից 1500 թթ. ընկած ժամանակաշրջանում: Ամենածանր մոաին կշռում է 86 տոննա:
Tourist -----Good day! I am a tourist and I know that you have an ancient country. I want to know more about Yerevan. Do you understand? Can you help me?
Այո, այո մենք հասկանում ենք և’ անգլերեն, և’գերմաներեն, բայց սիրով կպատասխանենք ձեզ մեր քաղզրաբառ հայոց լեզվով: Ինչքան էլ աշխարհում կան հիանալի վայրեր, այնուամենայնիվ հայերի համար ամենահիանալի վայրը հայրենիքն է, քանի որ յուրաքանյուր հայի համար համար այն սեր , ուժ, նվիրում է: Եվ վերջապես Հայստանը մեր տունն է: Մենք սիրով կներկայացնենք Ձեզ մեր սիրելի մայրաքաղաքը:
Մատենադարան
Մատենադարանը հիմնադրվել է 405 թվականին, հայերեն գրերի գյուտից հետո, Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկում` Վաղարշապատում (Էջմիածին): Հայոց արքա Վռամշապուհի հովանավորությամբ, գրչության այս հնագույն կենտրոնից են իրենց լուսավորչական գործունեությունը սկսել ու ծավալել Սուրբ Սահակ Մեծ կաթողիկոսը և հայ գրերի ստեղծող Սուրբ Մեսրոպ Մաշտոցը: Նրանց հիմնադրած Մատենադարանը հարյուրամյակներ շարունակ Հայ Առաքելական եկեղեցու Կաթողիկոսարանում եղել է որպես Մայր Գրատուն
Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է: Այստեղ հավաքված շուրջ 17.000 ձեռագիր մատյաններն ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները` պատմություն, աշխարահագրություն, քերականություն, փիլիսոփ - այություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն, ալքիմիա-քիմիա, թարգմանական գրականություն, գրականություն, վավերագիտություն, արվեստի պատմություն, մանրանկարչություն, երաժշտություն և այլն:
Հայերեն մատյաններից բացի այստեղ պահվում են արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն և այլ լեզուներով ձեռագրեր: Մատենադարանի հ ավաքածուի հիմքը կազմում է Հայոց կաթողիկոսարանի ձ եռագրատունը , որը դարերի ընթացքում հանգրվանել է տարբեր աթոռանիստ վայրերում, իսկ 1441-ին վերահաստատվել է իր հիմնադրման վայրում` Ս. Էջմիածնում:
1892թ. Մատենադարանում կար 3158: 1915թ. Մատենադարան են մուտք գործում Վասպուրականից բերված (Լիմ, Կտուց, Աղթամար, Վարագ, Վան և այլն), ինչպես նա և Թավրիզից ստացվ ած 1628 ձեռագիր: Շուտով Մատենադարան են բերվում նա և Մոսկվայի Լազարյան ճեմարանի, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի, Հայկական Ազգագրական ընկերության, Եր և անի գրական թանգարանի և այլ վայրերի ձեռագրական հավաքածուները: Մատենադարանի տնօրեն է եղել ակադեմիկոս Սեն Ար և շատյանը: 2008-ից Մատենադարանի տնօրենն է բանասիրության դոկտոր` Հրաչյա Թամրազյանը:
Ա նցած 50 տարում Մատենադարանի աշխատակիցների ջանքերով հրատարակվել են երկու հարյուրից ավելի ուսումնասիրություններ, հայագիտական հիմնարար արժեք ունեցող աշխատություններ, միջնադարյան բազմաթիվ բնագրեր, հիշատակարանների ժողովածուներ, որոշ բացառիկ ձեռագրերի նմանահանություններ և այլն: Պարբերաբար լույս են տեսնում «Բանբեր Մատենադարանի» գիտական աշխատությունների ժողովածուի հատորները:
Մատենադարանը բազմաթիվ ձեռագրեր է ձեռք բերել նա և գնման միջոցով: Որպես գիտահետազոտական ինստիտուտ հաստատման 50-ամյակը Մատենադարանը դիմավորում է նոր մասնաշենքի շինարարությամբ, որն իրականացվում է ՀՀ նախագահի աջակցությամբ ու վերահսկողությամբ և որն անհամեմատ կմեծացնի այս հաստատության հնարավորությունները նրա գործունեության բոլոր բնագավառներում :
ՀՀհրապարակ
Հանրապետության Հրապարակը Հայաստանի սիրտն է, միակն իր «երգող շատրվաններով», կենտրոնական հատվածում` հրաշալի խճանկարային գորգով, որի տակ գտնվում են 3000 տարվա պատմություն ունեցող փլատակներ: Ճարտարապետական այս համալիրը ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի նախագծով: Հրապարակի տեսքը ձևավորում են հինգ յուրօրինակ շենքեր` կառավարական տան, կապի նախարարության և արհեստակցական միությունների, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի, Արտաքին գործերի նախարարության, Հայաստանի պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի շենքերը:
Հայաստանի պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի շենքի առջև կառուցված է յոթ շատրվաններից բաղկացած ընդարձակ ջրավազանի համալիր, որն ավելի է ընդգծում հրապարակի ձվաձև կառուցվածքը: Ջրային հայելու մեջ արտացոլվում են նրան շրջապատող կառույցները, իսկ ջրային մեծ մակերեսն ու ջրառատ շատրվանները մշտական զովություն են պարգևում ամառային շոգ օրերին: Ավանդույթ է դարձել հարսանյաց շքախմբի պտույտը երեք անգամ հրապարակի շուրջը, ինչը խորհրդանշում է նորապսակների միասնությունը: Տոնական օրերին հրապարակում կառուցվում է հատուկ բեմ, ուր, բաց երկնքի տակ, տեղի են ունենում համերգներ, որ որոնք , որպես կանոն, ավարտվում են հրավառությամբ :
ՀՀպատմությանթանգարան
Հայաստանի պատմության թանգարանն այն վայրն է, որտեղից պետք է սկսել ծանոթությունը Հայաստանի հետ: Այցելությունը պատմության թանգարան կարելի է անվանել «ճանապարհորդություն ժամանակի» մեջ: Սրահներում ցուցադրված են հազարամյակների պատմություն ունեցող ցուցանմուշներ` 2000 տարվա հնության արծաթե ու ոսկյա մետաղադրամներ, 1000-ամյա Անիի մանրակերտը (961-1045 թվականներին Հայաստանի մայրաքաղաքն էր և հայտնի էր «1000 ու 1 եկեղեցու քաղաք» անվանումով), հայկական ու հունական կավե հնագույն ամանեղեն, եկեղեցական փայտյա դռներ` յուրահատուկ փորագրություններով, գունեղ գորգեր, զենքեր ու յուրատեսակ արդուզարդեր :
Թանգարանի յուրաքանչյուր ցուցանմուշը Հայաստանի անցյալի, հայկական ոգու ու բազմադարյա մշակույթի անխոս վկայությունն է: Ժամանակակից Երևանի կենտրոնում գտնվող Հայաստանի պատմության թանգարանն իր այցելուներին հնարավորություն է տալիս ճանաչել ու հասկանալ Հայաստանն ու հայերին:
Կասկադ
Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ «Կասկադ» համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Այն ունի հինգ մակարդակ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների` Լինն Չադվիկի և Ֆերնանդո Բոտերոյի աշխատանքները, խաչքարեր և հարթաքանդակներ:
Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկերը, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափի մեջ:Կասկադը հայտնի է բաց երկնքի տակ անցկացվող համերգներով և հրավառություններով, յուրահատուկ արձաններով, փոքրիկ ջրվեժներով ու Արարատ լեռան հիանալի տեսարանով: Համալիրը երեխաների, տարեցների ու երիտասարդ զույգերի ամենասիրված վայրերից մեկն է:
Ա . Սպենդիարյանիանվանօպերայիևբալետիազգայինակադեմիականթատրոն
Ա . Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հիմնադրվել է 1932 թ .- ին : Թատրոնի շենքը կառուցվել է 1940 թ .- ին : Թատրոնի հիմնադրման գործում անգնահատելի ավանդ ունեն նշանավոր դիրիժորներ Գ . Բուդաղյանը Կ . Սարաջևը , թատրոնի մեներգիչներ Հ . Դանիելյանը , Շ . Տալյանը , նկարիչ Մ . Սարյանը և այլք : 1933 թ . հունվարի 20- ին բեմ բարձրացավ Ա . Սպենդիարյանի Ալմաստ օպերան ` դառնալով հայկական պրոֆեսիոնալ օպերային թատրոնի հիմքը : 1938 թ .- ին հայկական առաջին և միակ օպերային թատրոնն անվանակոչվեց Ա . Սպենդիարյանի անունով :
Այսօր թատրոնի նվագախումբը , երգչախումբը և բալետային խումբը հաջողությամբ ղեկավարում են նոր սերնդի արվեստագետներ , ՀՀ վաստ . արտիստ Կարեն Դուրգարյանը , ՀՀ վաստ . արտիստ Կարեն Սարգսյանը և ՀՀ ժող . արտիստ Հովհաննես Դիվանյանը՝ բարձր պահելով 75- ամյա օպերային թատրոնի երաժշտական ավանդույթները :